«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հուլիսի 28-ին՝ ժամը 23:30-ին, Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան, Պռոշյան, Օրբելի փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասված է հայտարարության մեջ: