Միասին կկարողանանք հասկանալ և լուծումներ տալ մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին․ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հովակիմյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի′ քաղաքացիներ,

Սիրով ցանկանում եմ տեղեկացնել, որ հուլիսի 21-ից ստանձնել եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել մեր վարչական շրջանն էլ ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատվությունը:

Վստահ եմ, որ միասին կկարողանանք հասկանալ և լուծումներ տալ մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին:

Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մեր աշխատանքն օպերատիվ ու արդյունավետ կազմակերպելու նպատակով արդեն իսկ ունեցել եմ հանդիպումներ ոլորտների պատասխանատուների հետ, ինչպես նաև քննարկել եմ նրանց գործառույթներն ու ծանոթացել կատարած աշխատանքներին:

Հուսով եմ, որ բոլորիս համատեղ սրտացավության և մեր աշխատակիցների մասնագիտական բարձր հնարքների շնորհիվ շուտով կունենանք այն վարչական շրջանը, որի մասին երազել ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել