«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրակի փողոցի առանձնատների, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, 25/6 բազմաբնակարան շենքերի, Հասրաթյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թամանյան փողոցի թիվ 1, Բաղրամյան պողոտայի թիվ 2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կոմիտաս, Շիրկացի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հուլիսի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հուլիսի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23ա, 23բ, 25, 28, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի, Կեչուտ թաղամասի գազասպառողների, «Մարգմուշ», «Արսեն Սահակյան» և «Ջերմուկի Ստեփանյաներ» ՍՊԸ-ների գազամատակարարումը: