Ո՞ր գործարքն է հանդիսանում միակողմանի

Այն դեպքում, երբ գործարքն արտահայտում է միայն գործարքի մեկ կողմի կամքը, բավարար է որպեսզի այն առաջացնի օրենքով նախատեսված իրավական հետևանքներ, գործարքը համարվում է միակողմանի գործարք:

Միակողմանի գործարքների թվին են պատկանում մրցանակաբաշխություն հայտարարելը, լիազորագիր տալը, կտակ կազմելը:

Կտակը համարվում է միակողմանի գործարք, քանի որ կտակարարի կամարտահայտություը` իր մահվան դեպքում իր գույքը որևէ մեկին ժառանգություն թողնելու վերաբերյալ, արդեն բավարար է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել