Մետրոպոլիտենի մեքենավարները վստահեցրել են` կրկին գործադուլի չեն դիմի

Երևանի Մետրոպոլիտենը առավոտյան 9.30-ից բնականոն աշխատում է՝ համաձայն հաստատված գրաֆիկի։ Մինչև այդ, սակայն, հաստատված գրաֆիկը խախտվել էր լուսաբացին: Առավոտյան 6-ից էլեկտրագնացքների մեքենավարները՝ մոտ 80 հոգի գործադուլ էին սկսել, հրաժարվել գիծ դուրս գալ:

Մետրոպոլիտենի մեքենավարները պնդում են՝ աշխատանքի պատասխանատվությունը բարձր է, վարձատրությունը ցածր:

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Մետրոպոլիտենի տնօրինությունը, համաձայնության են եկել, մեքենավարները վերադարձել են աշխատանքի: Տնօրենի պաշտոնակատար Սահակ Վարդանյանը վստահեցնում է՝ գիտի հին խնդիրների մասին, թեև նոր է պաշտոնավարում: Առաջիկայում սպասվում է աշխատավարձերի վերանայում ոչ միայն մեքենավարների, այլև՝ ամբողջ անձնակազմի համար, հայտնում է «Առաջին ալիքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել