Ի՞նչ է հարատև, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը

Հարատև կրթությունը անձի՝ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ուսուցման գործընթացն է՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով, որի արդյունքում անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչպես նաև արժեհամակարգը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը) լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսուցման արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Ինֆորմալ կրթությունը անձի՝ առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսուցումն է, որի արդյունքները, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել