Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նորաստեղծ Միավորված Ազգերի կազմակերության անդամ պետությունների համար առավել հրատապ հարցերից մեկն այն էր, թե ինչպես բավարարել միլոնավոր անհատների կարիքները, որոնց պատերազմը դարձրել էր փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձինք:
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ՏՍՀ`ECOSOC) թիվ 1949 բանաձևով նշանակվեց ժամանակավոր հանձաժողով, որի խնդիրն էր` քննության առնել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիայի մշակման հարցը և ձևակերպել առաջարկությություններ ապաքաղաքացիության վերացման համար:
Ի վերջո հանձնաժողովի անդամները կազմեցին կոնվենցիայի նախագիծ՝ փախստականների կարգավիճակի մասին և առաջարկվող կոնվենցիային կից արձանագրության նախագիծ, որի ուշադրության կենտրոնում ապաքաղաքացիներն էին: Հանձնաժողովը լիովին չանրադարձավ ապաքաղաքացիության վերացմանը հիմնականում այն պատճառով, որ ենթադրաբար նորաստեղծ Միջազգային իրավունքի հանձնաժողովը(ՄԻՀ`ILC) կկենտրոնանար այդ հարցի վրա:
Պատմականորեն թե´ փախստականները, թե´ ապաքաղաքացիները պաշտպանություն էին ստանում փախստականների հարցերով զբաղվող` ՄԱԿ ՓԳՀ-ի նախորդող միջազգային կազմակերպությունենրից: Ապաքաղաքացիության մասին արձանագրության նախագիծը նախատեսված էր արտացոլելու այս կապը փախստականների և ապաքաղաքացիների միջև:
Սակայն փախստականների հրատապ կարիքնեը և փախստականների Միջազգայի կազմակերպության վերահաս լուծումը նշանակում էր, որ բավարար ժամանակ չկար ապաքաղաքացիների վիճակի մանրամասն վերլուծության համար 1951 թ. լիազորների համաժողովի ժամանակ, որը հրավիրվել էր երկու հիմնահարցերն էլ քննարկելու նպատակով: Այսպիսով, 1951 թ. խորհրդաժողովի ժամանակ ընդունվեց «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան, մինչդեռ ապաքաղաքացիներին վերաբերվող արձանագության ընդունումը հետաձգվեց:
Համաձայն 1951 թ. «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի՝ քաղաքացիություն չունեցող փախստականը ստանում է պաշտպանություն որպես փախստական, քանի որ քաղաքացիության կամայական մերժումը անձի ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով կարող է մատնացույց անել, որ անհատը պետք է ճանաչվի որպես փախստական: