Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Այսօր՝ ժամը 21:00-ին, լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը, չկա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել