Ոստիկանները կրկին թույլ չեն տալիս քաղաքացիներին մետրոյի կայարաններ մտնել

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ: Այս մասին հատնում է Iravaban.net-ի թղթակիցը:

Ի պատասխան քաղաքացիների հարցին՝ արդյո՞ք նորից ռումբի մասին ահազանգ է եղել՝ ոստիկանները պատասխանեցին, որ տեղյակ չեն և դեռ պարզ չէ, թե երբ կբացվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 20֊ին ԱԻՆ֊ում ահազանգ էր ստացվել, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել