Դատավոր Թաթուլ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 25-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 27-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 27-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանի լիազորությունները համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել