Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 8 դեպքից` 5-ը, իսկ խարդախության  3  դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել