Այսօր «Վճարում ենք 100» դրամ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները տարածել են հայտարարություն, որով քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են պատասխանատվության ենթարկել Հենրիկ Նավասարդյանին` պաշտոնանկ անելու միջոցով: Նշված հայտարարության մեջ ակտիվիստները ներկայացնում են պաշտոնանկ անելու երկու հիմնավորում:
Զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետի պաշտոնը եվ այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող` Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել Համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով «Համայնքային ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթներ:
Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու հիմնավոր պատճառներից է նաեւ իր զբաղեցրած պաշտոնի համար օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելը:
Իրավաբան.net