2022 թվականին ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա․ փոխնախարար

Կատարված աշխատանքի արդյունքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2022թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թվականի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։

Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա։

Հանրապետությունում արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը 2022 թվականի ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները Ռուսաստանի Դաշնությունից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել