Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանին 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար ՀՀ 2022 թվականի պետական բյուջով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դաասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին պարգևատրել մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»։