ԱՀ ԱԺ նախագահին առաջարկում եմ դիմել իշխանական խմբակցությանը և մի պարզ հարց տալ․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմ դիմել իշխանական խմբակցությանը և մի պարզ հարց տալ, արդյոք իրենք հրապարակային կարող են ասել, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում կամ ինքնորոշման իրավունքի նշաձողի իջեցումը ցեղասպանություն է Արցախի ժողովրդի նկատմամբ:

Հիշեցման կարգով հենց նաև այդ պնդման մասին էր հունիսի 3-ի մեր նախաձեռնած ԱԺ նիստը, որին ոչ միայն իշխանական խմբակցությունը չներկայացավ, այլ նաև խաղաղ ցուցարարների վրա նույն օրը նռնակներ նետվեցին:

Ցավում եմ, որ նման մակարդակում` նման սուտ տեղեկություն է տարածվում ԱԺ իբր գնալու մասին, իբր սեպտեմբերին: Օրվա իշխանությունները չունեն լեգիտիմություն, Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ:

Կարճ նաև հայտնի դիսկուրսի վերաբերյալ. ԱԺ-ում ճգնաժամի պատճառը իշխանությունների հեռացման մեր հայրենակիցների պահանջն է, դրա հաղթահարման բանաձևը կամ վերադարձի առանցքը հենց դա է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել