Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։
Դատավորը գտնվեց իր բարձրունքում»,-նշել է նա։
Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխել է 6 միլիոն դրամ գրավով:
Ավելի վաղ Բադալյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը գրել էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ ներքին արնահոսություն, նախաինսուլտային վիճակ է:
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: