Միկայի առողջական վիճակը ծանր է․ Արամ Վարդևանյան

Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի: Նման որոշում կարող էր կայացնել վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր, իսկ դրա շարունակությունն ապահովողները նրա գաղափարակիցները: Միկայի առողջական վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անհապաղ արձագանքել է խնդրին և բոլոր հիմքերը դրա վերացման ակնհայտ են բոլորի հանար:

Ասել եմ ու կրկին կասեմ կալանքի ֆետիշացմանը պետք է վերջ տրվի: Կալանքը քաղաքական ընդդիմադիր հայացք ունեցողնորին ահաբեկելու գործիք չէ, մեկուսացնելու գործիք չէ, պատիժ չէ: Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, իսկ դրա չարաշահման ու ապօրինի կիրառման դեպքերը անխուսափելիորեն ունենալու են կոնկրետ հետևանքներ»,-նշել է նա:

Ալեքսանյանը հայտնել է, որ Բադալյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել 22։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել