Քաղաքապետի որոշմամբ Երևանի համար157 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հուլիսի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Երևանի հ.157 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետը և Նարինե Միրզոյանի հետ 2017 թվականի հուլիսի 18-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Նարինե Միրզոյանին՝ 2022 թվականի hուլիսի 19-ից ազատել «Երևանի հ.157 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի հուլիսի 18-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի հ.157 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Տիրուհի Նիկողոսյանին՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրեններն ազատվել են պաշտոնից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել