Ինչպե՞ս ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի որոկավորման կարգ

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը որակավորող մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակն ու ակնկալվող որակավորման կարգը:

Հայտին կից ներկայացվում են`

հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող այլ իրավական ակտ.
1.օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ.
3. հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել