Ոստիկանները կանեփի սերմեր ու կանեփանման զանգված են գտել պահարանից. կինն ասել է, որ չգիտի՝ ինչ է, սենյակը որդունն է

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում:

Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով: Տանտիրուհին հայտնել է, որ ինքը չգիտի, թե հայտնաբերվածն ինչ է, իսկ ննջարանը որդունն է: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև «դիազեպամ» գրառումով հաբեր։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել