Վճարվել է Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու համար սահմանված 20 մլն դրամ գրավը

Քիչ առաջ վճարվել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու համար սահմանված 20 մլն ՀՀ դրամ գրավը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Ժամը 22։00-ին Վարդաշեն ՔԿՀ-ի դիմաց կդիմավորենք Նարեկին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել։

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել