Ընդդիմությունը մեզ բոլորիս հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում քաղաքական անմեղսունակության Էվերեստը․ Հայկ Կոնջորյան

Երբ թվում է, թե ընդդիմությունն այլևս ուժասպառ է ու չի կարող երկնել մի նոր քաղաքական հիմարություն, հանկարծ ընդդիմությունը մեզ բոլորիս հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում քաղաքական անմեղսունակության Էվերեստը։ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը չեղարկելու՝ ընդդիմության հայտարարությանն անդրադառնալով՝ Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը

«Եթե ընդդիմությունը պատրաստվում է ինչ որ բան չեղարկել, պատրաստվու՞մ են արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկել։ Նրանք դա դավաճանություն են համարում։ Եթե հիփոփետիկ հնարավորությամբ իրենք լինեն իշխանության շարունակելու են իրենց իսկ կողմից դավաճանական համարված փաստաթղթով աշխատել։ Իրենք իրենց կհամարեն դավաճան։ Հիմա որևէ նախատեսվող ստորագրվելիք փաստաթուղթ չկա։ Եթե նման բան լինի, հանրությունը այդ մասին տեղյակ կլինի»,- նշել է Կոնջորյանը։

Նրա խոսքով, ընդդիմությունը հակառակորդին գոլ խփելու փոխարեն պետության դարպասն է գոլ խփում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել