Ո՞ր դեպքերում երեխան կարող է վերցվել ծնողներից

Օրենքը նախատեսում է որոշակի դեպքեր, երբ երեխան կարող է վերցվել ծնողներից:

Եվ այսպես.

Երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնելու ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան:

Երեխային վերցնելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը և յոթ օրվա ժամկետում դիմել դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել