Օդի ջերմաստիճանը կնվազի․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հուլիսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`հուլիսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 4-5 աստիճանով:

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել