Հայաստանում հուլիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 629 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424400-ի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 5681 թեստավորում: Մինչև օրս կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3148390 է:
Այս պահին բուժում է ստանում 736 պացիենտ։
Ապաքինվել է 413354 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 311 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է: