Թարմացված- 00։00– Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի հավանական առկայության մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ահազանգը փոխանցել ենք ԱԱԾ և ոստիկանության հերթապահներին։ Դեպքի վայր են մեկնել սակրավորական և կինոլոգիական խմբերը։ Ոչինչ չի հայտնաբերվել»,-նշեց նա։