Երևանի Մ․ Բաղրամյան պողոտայի 56 և 58 շենքերի բնակիչները կրկին ահազնագում են Iravaban.net-ին։ Խնդիրը, բնակիչների բնորոշմամբ, նույնն է՝ «Վեոլիա Ջուր» ընկերության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը․ առանց նախապես տեղեկացնելու՝ հերթական ջրանջատումը։
Ընկերությունն արդեն տևական ժամանակ է ինչ առանց զգուշացնելու ջրանջատումներ է իրականացնում նշված հասցեներում։ Բնակիչների նախորդ ահազանգը փաստորեն չի հասել համապատասխան կառույցին, նրանք գիշերը կրկին առանց ջրի են մնացել, ինչպես իրենք են նշում՝ այս անոմալ տապին։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Գորիսի համայնքապետարանը, որում նշվում է, որ ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. «Բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»: