ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացանք պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Նրա մասին վառ հիշողությունը կմնա Ռուսաստանում նրա բազմաթիվ ընկերների սրտերում»,-նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։