Մշակում ենք «Չեղարկման հռչակագիր». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց․ նախաձեռնությամբ են հանդես գալու․ այժմ մշակում են «Չեղարկման հռչակագիր»։

Նա ներկայացրեց հռչակագրի էությունն ու բովանդակությունը․ «Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում ժողովրդին խոստացել է մի բան, հիմա բոլորովին այլ բան է անում, սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական ու առաջնահերթ շահերը, հանդես ենք գալու մի նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն

Այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ, և որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիևը, Էրդողանը և բոլորը հասկանան՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել