Փաշինյանը մահի, պարտության, պատերազմի խորհրդանիշ է. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի այսպես կոչված իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում կրկին հայ մարդ մահացավ, իսկ ավելի ճիշտ՝ կրկին հայի սպանեցին: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա ՝ Արմեն Գրիգորյանը սպանվեց գործող իշխանությունների ձեռքով՝ նրանց կամակատար քննիչի, դատավորի և դատախազի անմիջական մասնակցությամբ։ Սաղաթելյանն ընդգծեց՝ թշնամու առաջ ծնկի գալուն և նրա օրակարգը սպասարկելուն զուգահեռ, գործող իշխանությունները երկրի ներսում շարունակում են սպանել, ճնշել, բանտարկել, կալանավորել հայերին․ բոլոր նրանց, ովքեր պայքարում են Արցախը, Հայաստանը և հայ մարդու անվտանգությունը պաշտպանելու համար։

«Հայաստանի բոլոր այն պաշտոնյաներն, ովքեր հետապնդումներով, իրենց քայլերով փորձում են կոտրել այս դիմադրությունը, պետք է գիտակցեն, որ իրենք Նիկոլից Նիկոլ են, գործակալից գործակալ ու հավասար պատասխանատվություն են կրում երկիրը հանձնելու գործընթացի մեջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ու նրա ղեկավարած իշխանության հեռացմանն այլընտրանք չկա։

Սաղաթելյանի գնահատմամբ՝ Փաշինյանը մահի, պարտության, պատերազմի խորհրդանիշ է․ պետք է հասնենք նրա հեռացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել