«Երկու օր առաջ գնացել էինք Արմավիր ՔԿՀ, տեսակցեցինք բոլորին, միայն Արմենին թույլ չտվեցին տեսնել»․ Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր առաջ գնացել էինք Արմավիր ՔԿՀ, տեսակցեցինք բոլորին, միայն Արմենին թույլ չտվեցին տեսնել:

Ափսոս…

Նիկոլը և իր խմբակը սպանեցին Արմենին: Այս մահաբեր շղթան ջարդել է պետք, բոլորը պատասխան են տալու:

Հանգչիր խաղաղությամբ, ուժեղ մարդ, հզոր հայ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել