Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցված են` սեփական դիմումի համաձայն

Բարձրագույն դատական խուրհուրդը հուլիսի 14-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Վաղարշակի Գրիգորյանի կողմից 08.07.2022 և 13.07.2022 թվականին ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումները` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2022 թվականի հուլիսի 14-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Վաղարշակի Գրիգորյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել