Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 11-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 11-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 11-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի լիազորությունները համարել դադարած»: