Զեղծարարները խաբեության նոր ձև են մշակել. «Իդրամ»

«Իդրամ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Զգուշացեք զեղծարարներից։

Զեղծարարները խաբեության նոր ձև են մշակել՝ օգտվելով նրանից, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի փոփոխություններ են տեղի ունեցել։

Կապ են հաստատում սոցցանցերով կամ հեռախոսով։
Ասում են, թե իբր օրենքի փոփոխությունների պատճառով ստիպված եք լինելու ամեն ամիս գումար վճարել, եթե չանցնեք նույնականացում։

Ձեզ նույնականացնելու պատրվակով կորզում են անձնական տվյալներ և օգտագործում դրանք Ձեր գումարները հափշտակելու կամ Ձեր անունով վարկ ձևակերպելու համար։

Հիշեք, որ Իդրամի աշխատակիցը երբեք չի հարցնում հետևյալ տվյալները՝

հավելվածի գաղտնաբառ

PIN կոդ

Ձեր հեռախոսին ուղարկված հաստատման կոդ

Այդ տվյալները միայն Ձեր օգտագործման համար են։

Իսկ անձնական տվյալները հեռավար կերպով աշխատակցին տրամադրելուց առաջ համոզվեք, որ Ձեզ հետ խոսում են ընկերության պաշտոնական օգտահաշիվներից կամ պաշտոնական հեռախոսահամարից։

Իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել