Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:
Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: