«Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին տարածքում բռնվել է անհաջող ներնետում իրականացրած նախկին դատապարտյալը

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Վերջիններս ահազանգել են ներնետման դեպքի մասին, ինչի հետևանքով պահպանության ապահովման բաժնի ծառայողները, անմիջապես իրականացնելով համապատասխան գործողություններ, հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը:

Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել