Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում վրաց-հայկական սահմանին մոտ գտնվող Սամեբա գյուղում տեղի է ունեցել 6 երկրաշարժ, հայտնում է Aliq.ge-ն։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 07:36-ին` ամենաուժեղն այսօր՝ 4,8 մագնիտուդ հզորությամբ։
Այնուհետև հաջորդել են հետևյալ ուժգնության երկրաշարժերը.
- Ժամը 09:10-ին՝ 4,7 մագնիտուդ,
- Ժամը 09:18-ին` 3.1 մագնիտուդ,
- Ժամը 05:47-ին՝ 3,3 մագնիտուդ,
- Ժամը 10:14-ին՝ 3.2 մագնիտուդ,
- Ժամը 10:24-ին՝ 3,7 մագնիտուդ:
Նշենք, որ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։