Հրամանատարները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումները

Հուլիսի 11-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության և հերթապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման աշխատանքների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել