Հանցագործության կատարման մասին հաղորդում՝ Հիսուսի արձանի շինարարության վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել, որում նշվում է․

«Ես` ՀՀ քաղաքացի Գարեգին Միսկարյանս, հայտնում եմ, որ 2022 թվականի Հուլիսի 9-ի Ազատություն ռադիոկայանի կայքում հրապարակված «Մեկնարկել է Հիսուսի արձանի շինարարությունը» վերտառությամբ հոդվածում և կից տեսանյութում արտաքուստ առկա են հանցակազմ պարունակող արարք։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես մի խումբ անձինք կատարում են շինարարական հողային աշխատանքներ Հատիս հրաբխի տարածքում, որը կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի 967-ն որոշմամբ ներառված է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում։ Ենթադրում եմ, որ խախտվել է պահպանվող բնական այլ տարածքի ռեժիմը, իսկ շինարակական աշխատանքները շարունակելու դեպքում կարող է հանգեցնել նշված տարածքի խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնասի։

Տեսանյութում երևում են, նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հավանական հանցավոր անգործություն են դրսևորում վերոնշյալ երեույթի հանդեպ։

Խնդրում եմ անց կացնել նախաքննություն, ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր գործողությունները, հաստատել կամ հերքել հանցագործության կատարման փաստը և անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ, բացահայտել և պատժել բոլոր մեղավորներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել