Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը. ԿԲ-ից հայտնում են

Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում է իրականացվել, Iravaban.net-ին հայտնում են Կենտրոնական բանկից։

«Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին. արձագանքել են այս երկու կազմակերպությունները:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով»,-նշվում է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել