Դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի «հերը սկսվել է անիծվել», երբ ապաքաղաքական ,անսկզբունքային,Մեսրոպ Մաշտոցի հետ «պինդ խռով» օլիգարխիկ տարրերը մտան ակտիվ «քաղաքականություն» ու սկսեցին պետական կառավարման մեջ դերակատարում ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը

«Ու դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը։

Ասել ու կասեմ՝ լավ է ազնիվ նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների «դուդուկի տակ պարող» անսկզբունքային էակներ։

Հ.Գ. Նա, ով ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, գիտի, թե ու՛մ հետ, և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել