«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը Ֆրանսայի հրապարակ ձեռնունայն չէր եկել։ Հանրահավաքին ելույթի ընթացքում նա հարթակ բարձրացավ ՝ բանաններով։
«Բանանը 2018 թ․-ի իշխանության զավթման լավագույն սիմվոլն է։ Կհիշեք, առաջին ամիսներին ժողովրդին հարցնում էին ՝ դզվել է կյանքը, ասում էին՝ «հա , լավ է, բանանն էժանացել է»։ Հիմա բանանի գները վերականգնվել են, բայց մեր կորուստներն անդառնալի են։ Բնության մեջ մարդը չէ բանանի հիմնական սպառողը։ Մեր դժբա[տությունն այն է, որ այդ հիմնական սպառողները եկան և դարձան իշխանություն»,- ասաց նա։
Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ նախկին իշանություններին մեղադրում էր՝ խնամի, ծանոթ բարեկամների իշխանության համակարգում հայտնվելու արատավոր երևույթի մասին։ Սակայն , ի՞նչ ունենք հիմա․
«Նիկոլն ու իր մանր-մունրները, դեղին մամուլում ինչ-որ ստոլբեքից, տարբեր պոզաներով, կախված խոսում էին խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր երևույթի մասին։ Կհիշեք, որ հրապարակում ելույց ունեցավ՝ ասելով , թե «այլևս վարչապետի ընկեր , վարչապետի օրթախ , նման ինստիտուտներ չկան» ։ Այսօր ինչ իրավիճակ է։ Ուրեմն Նիկոլի ընկեր, համադասարանցի Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանապետն է, համադասարանցի, ընկեր Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, մանկության ընկեր Վահե Ղալումյանը՝ ԱԺ պատգամավոր, աներձագը՝ ԱԺ պատգամավոր, կնոջ մեկ այլ բարեկամ՝ ԱԺ պատգամավոր։ Ի դեպ, ում խելքը չի ձգում ԱԺ պատգամավոր , իրեն էլ դուրսը չեն թողնում իհարկե, օրերս տեսաք նույնիսկ բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլի մեկ այլ ընկեր, օրենքի կոպիտ խախտմամբ նշանակվեց դպրոցի տնօրեն»։
Նրա խոսքով՝ այս ամենն արվում է փողի համար։
«Նիկոլ փաշինյանի հարազատ եղբայրը վերջին մեկ տարում դարձավ 4 ընկերությունների տնօրեն, Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ երեք ընկերությունների։Այս ընկերությունները միլիարդավոր դրամների տենդերներ են շահում, հարյուր միլիոնների պայմանագրեր կնքում նախարարությունների հետ ու հետո՝ նվիրատվություն անում ՝ ՔՊ-ին։ Հիմա խնամի-ծանոթ-բարեկամն ուրիշ ո՞նց է լինում, Նիլո՛լ, թալանը սա չէ՞, ա՛յ ֆանտաստ»,- ավելացրեց նա։