Եվս մեկ հիմքով անձը կկարողանա ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից․ Կառավարությունը հուլիսի 7-ին որոշում կընդունի

Կառավարության հուլիսի 7-ի օրակարգում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Նախագծի մշակման հիմք է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել