Վերագործարկվեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը

Հենց նոր ընկերության Կենտրոնական կարգավարական (դիսպետչերական) բաժնից տեղեկացրին. ավարտվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:

Չնայած կտրտված տեղանքին, արտահոսած ջրից գոյացած լճակի առկայությանը և վթարի բարդությանը, կազմակերպվածության ու բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ ՎեոլիաԹիմը 24 ժամի փոխարեն 7 ժամում շարք մտցրեց ջրատարը:

Արզնիի աղբյուրի ջուրն արդեն հասել է Երևան և առաջիկա ժամերին Արաբկիրում լիարժեք կվերականգնվի ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել