Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Ազգային ժողովում:
Նշենք, որ առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:
Նախարարը նշեց, որ նախագծից կարող են օգտվել նաև իգական սեռի շրջանավարտները:
Մանրամասները՝ տեսանյութում: