Հունիսի 2-ին ԱՄՆ-ում իմ ամենասիրած մարդկանցից մեկը, որը լավ գործարար է, գրեց, թե Լոս Անջելեսում մի ընդդիմադիր իր ցանցի միջոցով տարածում է, թե 100 տոկոս հավանականությամբ այս իշխանությունը հեռանում է, սա հավաստի տեղեկություն է՝ երկրի ղեկը հանձնելով ընդդիմությանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ընկերս նաև հավելեց, թե շատ բիզնեսմեններ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանում ու այս իշխանությունից շատ գոհ են, անհանգիստ են այս տեղեկությունից:
Նրան պատասխանեցի, որ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն չեն կարող լավ գործարար լինել, քանի որ սխալ են վերլուծում իրավիճակը:
Սա մեկ ամիս առաջ էր:
Այսօր ամերիկահայ ընկերս գրեց՝ այդ ընդդիմադիրը վայր է դրել մանդատը:
«Ֆինիտե լա կոմեդիա…»»,-նշել է նա։