Վարդավառի օրը երիտասարդները Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից տոնին նվիրված ծիսակարգային երթ կիրականացնեն

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդները նախատեսում են հուլիսի 23-ին Վարդավառի տոնին նվիրված ծիսակարգային երթ իրականացնել Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածից մինչև Մանկական զբոսայգի։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետաաի պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը։

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Երևանում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անցորդներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել