Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում Կանադայի կառավարության ծրագրերի, մասնավորապես՝ դեսպանատուն բացելու վերաբերյալ:
«Ուշադրություն ենք դարձրել Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Տարակուսանք է առաջացնում, որ այդ քայլը, ըստ ԶԼՄ-ների, Կանադայի ԱԳՆ-ն բացահայտորեն ներկայացվել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմանալի է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։ Հենց նման ամբարտավան վերաբերմունքը մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում: – ուշադրություն են դարձրել ՌԴ դիվանագետները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Twitter-ի իր միկրոբլոգում գրառումից էր կատարել․«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը՝ մշտական դեսպանի նշանակմամբ։Սա հայ-կանադական հարաբերությունների հետզհետե զարգացող ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։