Քաղաքապետի որոշումներով մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ են փոխվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ են փոխվել։

Քաղաքապետի հունիսի 17-ի որոշման համաձայն՝ Արմեն Բարսեղյանը 2022 թվականի հունիսի 20-ից նշանակվել է «Թիվ 1 պոիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Հունիսի 22-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Լ.Հակոբյանի դիմումը՝

1. Լյուսյա Հակոբյանին՝ 2022 թվականի մայիսի 22-ից ազատել «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից:

2.«Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը 2022 թվականի հունիսի 22-ից
ժամանակավորապես վերապահել նույն ընկերության տեղամասային թերապևտ Նաիրա Զուհարյանին»:

Հրաչյա Սարգսյանի մեկ այլ որոշման համաձայն Լյուսյա Հակոբյանը 2022 թվականի հունիսի 22-ից նշանակվել է «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Իսկ «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության մանկաբույժ Նելլի Ղարագյոզյանն ազատվել է ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից»:

Հունիսի 24-ի որոշման համաձայն՝ Սամվել Ավետիսյանը 2022 թվականի հունիսի 27-ից նշանակվել է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության փորձագիտության գծով տնօրենի տեղակալ Կարինե Հայրապետյանն ազատվել է ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել