ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքներն ու նախատեսված միջոցառումները։
Հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը, երթ է նախատեսում ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների։
«Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների, հուլիսի 5-ին, ժամը 11։00-ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է հրավիրվում։
Նա նշել է, որ այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա ընթացքում, կրկին տեղի կունենան ակցիաներ․ «Մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»։